«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Տավուշի մարզպետը վստահեցնում է` չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են» Մահվան ելքով վրաերթ` Երևանում. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են Լարսի ռուսական կողմում մոտ 270 բեռնատար կա կուտակված Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը. Վահան Բադասյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից. Sputnik Արմենիա Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ «Իմ քայլի» պարապ պատգամավորները. ո՞ւմ անվան առջև են զրոներ ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան 

Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին փիառին. Սարգիս Գրիգորյան

Հասարակություն

Վերջին շրջանում կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր էին կազմակերպում ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները՝ պահանջելով թույլատրրել իրենց ևս աշխատել։ Ցույցի մասնակիցների և կազմակերպիչների շարքում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին, սակայն, վերջին բողոքի ցույցի ժամանակ չտեսանք։ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է դերասանի հետ նրա՝ բողոքի ակցիային չմասնակցելու պատճառների, նրա հետագա գործունեության և երկրից հեռանալու պլանների մասին։

Սարգիս, արվեստագետների բողոքի ցույցերից հետո, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվեց։ Ի՞նչ եք անելու` նորից պայքա՞ր, նորից բողո՞ք, թե՞ հարմարվելու եք իրավիճակին։ Պլանավորե՞լ  եք Ձեր անելիքները։

- Ես երբեք չեմ նեղվել խոսելուց և ճիշտն ասելուց։ Կարծում եմ, որ այս ամենը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ այդ ոլորտում աշխատող և  այդ ոլորտից սնվող տասնյակից ավել մասնագիտություններ ունեցող մարդկանց վրա։ Սա հարցի լուծում չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս պահին տնտեսության 80 տոկոսը աշխատում է՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Ինչու նույնը չենք կարող անել մեր բնագավառում։ Ընդամենը կլոր սեղանի շուրջ պետք է նստել։ Եթե մեր կառավարությունը պրոֆեսիոնալ գտնվի և ունենա այդ ցանկությունը, ես ևս կմասնակցեմ այդ քննարկումներին։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ արտակարգ դրությունը երկարաձգելու դեպքում կհեռանաք երկրից:  Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հեռանալ երկրից չի նշանակում ապրել այդ երկրում։ Հեռանալ նշանակում  է գումար վաստակել ընտանիքդ պահելու համար։ Ես ունեմ ընտանիք պահելու իմ տեսլականը և իմ արժեքները։ Եթե շատերը ելքը տեսնում են տաքսի քշելու մեջ, ապա ես չեմ ցանկանում տաքսի քշել։  Դա լուրջ մասնագիտություն  է, և ամեն մեկը չի կարող դա անել։  Ես իմ մասնագիտությունը ձեռք բերելու համար քրտնաջան եմ աշխատել։ Ես ճանապարհ եմ անցել։ Եւ ծայրահեղ իրավիճակում անգամ ես կրկին իմ մասնագիտությամբ եմ աշխատելու։ Իսկ պայմաններ չլինելու դեպքում, այո՛, պատրաստ եմ հեռանալ երկրից, քանի որ պատասխանատվություն ունեմ երեխաներիս առաջ։

Օրեր առաջ ձեր գործընկերներից մեկը գրառում կատարեց, որ բողոքելու փոխարեն լվացել է մեքենան և տաքսի է քշելու, ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս հայտարարությանը, պե՞տք է արդյոք արվեստագետը տաքսի քշի, իսկ ի՞նչ անեն տաքսու վարորդները:

- Ամեն մարդ այս կանքում պետք է զբաղվի իր գործով։ Եթե արվեստագետը տաքսի է քշում, նշանակում է նա այդ գործը անում է թերի։ Էլ չեմ ասում, որ դա նրա հեղինակությանն է կպչում, նրան ճանաչում և սիրում են որպես դերասան։ Գիտեք, արվեստագետին մի քիչ հեռվից պետք է նայել։ Ի վերջո արվեստագետը բեմի մարդ է։  Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել։ Ես զարմանում եմ նույնիսկ, որ մարդիկ կան ողջունում են իմ գործընկեր Մանվել Խաչատրյանի քայլը։ Իրականում, հակառակը պետք է լիներ։ Նրան ժողովուրդը  դեր խաղալու համար պետք է ողջուներ, որովհետև դա է իր մասնագիտությունը։ Եվ ի վերջո, վերջ տվեք այդ աղքատիկ մտածողությանը։ Դա էժանագին փիառ է։

Դուք հեղափոխության ակտիվ աջակիցներից եք եղել, սակայն հիմա ձեր մոտեցումները փոխվել են: Ի՞նչ էիք ակնկալում և ի՞նչ ստացվեց:

- Ես ապրում եմ այս օրով, որի մեջ կա և՛ անցյալ, և՛ ապագա։ Այն ժամանակ, այո կար ոգևորություն։ Իսկ հիմա իմ պատկերացումները փոխվել են, որովհետև այն, ինչ ես լսել եմ հրապարակում,  կատարվել են կամ մասամբ, թերի և հապճեպ որոշումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։ Այսօր ես քաղաքացի եմ, ունեմ բողոք, որը, սակայն, մեր կառավարությունը փորձում է աղմուկով լռեցնել՝ քեզ գետնին հավասարեցնելով, քո բողոքը աղմկոտ կերպով լռեցնելով, քո տարիների աշխատանքը ջուրը գցելով։  Բողոքող քաղաքացուն պետք է լսել, ոչ թե լռեցնել։

Արվեստագետները այսօր երկակի խնդրի առաջ են կանգնել. մի կողմից աշխատանքի բացակայությունը, մյուս կողմից` վերջերս մեծ աղմուկ հանած գույքահարկի մասին օրենքը։ Ի՞նչ կասեք այս առումով։

- Գիտեք, ես կողմ եմ գույքահարկի բարձրացմանը։ Արդարացի չէ, որ մեքենայի համար մարդիկ այսօր ավելի շատ գույքահարկ են վճարում, քան բնակարանի։ Բայց արդյո՞ք սա ամենահարմար պահն էր։ Այս վիճակում, երբ մարդը հանապազորյա հացի խնդիր ունի, նրան աջակցելու և ձեռք մեկնելու փոխարեն, պետք չէ նրան ավելի վատ դրության մեջ դնել։ Ես չեմ հասկանում իսկապես։ Դա համարում եմ ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ ռեակցիա։

- Ձեր պայքարի ընթացքում  կառավարության կողմից որևէ  քննարկում, թեկուզ կուլիսային մակարդակում, չի՞ եղել։

Ինձ հետ չի եղել։ Ինձ ասում են, որ որոշ մարդկաց հետ պայմանավորվածություն եղել է։ Բայց ո՞ւր են այդ մարդիկ։ Կամ, եթե այդպես է, ինչո՞ւ են իմ անունը շրջանառում և ինձ թիրախավորում։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ինձ հետ էլ չեք պայմանավորվում, հատկապես, որ ես երկրորդական էշելոնի մարդ չեմ։ Ինձ հետ անձամբ ոչ ոք չի պայմանավորվել և խոսել։ Ես պարզապես ցանկանում եմ, որ մեր քաղաքացիների խոսքը տեղ հասնի։ Մեզ միասնականությունն է պակասում այս պահին։ Այս իրավիճակը մեզ  ոչ մի լավ տեղ չի տանելու։

Անի Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարանդայի օդանավակայանի կառուցումը դառնալու է նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածելՏավուշի մարզպետը վստահեցնում է` չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են»Լինելու ենք նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին․ Արա ԶոհրաբյանՄահվան ելքով վրաերթ` Երևանում. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են Ադրբեջանի նախագահի ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում. ՄԻՊՔլոե Քարդաշյանը մերկացրել է կուրծքը և պարծեցել իր արևայրուքով (լուսանկար)Սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս Լարսի ռուսական կողմում մոտ 270 բեռնատար կա կուտակվածՍիրահար զույգը մերկ շրջում է աշխարհով մեկ` զբաղվելով յոգայով ամենաանկանխատեսելի վայրերում Հանդիպում ենք վաղը Բաղրամյանում 17:00-ին. Արմեն Աշոտյան Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը. Վահան ԲադասյանՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից. Sputnik Արմենիա Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին. ՇարմազանովԿողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը Վրաստանում թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել Մի ստե՛ք, Նիկոլը չի կարող գեթ մեկ գերու հարց լուծել. Գագիկ ՀամբարյանԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ Սիրուշոն կադրեր է հրապարակել ընտանեկան հանգստից (տեսանյութ)«Իմ քայլի» պարապ պատգամավորները. ո՞ւմ անվան առջև են զրոներԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան ՎարդանյանՈրքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊԼոռու մարզպետն այցելել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց Ադրբեջանում պղծել են պատերազմում մահացած զինվորականների գերեզմանները (տեսանյութ) Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներՀայկ Չոբանյանի՝ «սառույցին գրված» խոստումներըԱրցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան. Հադրութի նախկին քաղաքապետն արձագանքել է Արցախի նախագահին Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Արցախի ՆԳ նախարար Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը հանդես են եկել Մարտի 8-ին նվիրված ֆոտոշարքով Արփի Գաբրելյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆ Երանի մի օր վերադառնա մեր աչքերի փայլը, կյանքի գույներն ու պաշտպանվածության զգացումը՝ սեփական երկրում. Նազենի Հովհաննիսյան«Աննախադեպ հանդիպում». Լևոն Արոնյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետԻ՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին Անգնահատելի է ձեր դերը մեր պետության, հասարակության մեջ. ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը Հերոս որդի, ամուսին, սիրած տղա ու եղբայր կորցրած հայ կանայք, այսօր աշխարհի բոլոր ծաղիկները ձերն են. Նունե Եսայան Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ)Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան ԳեղամյանԵրբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան Եռաբլուրում լացի ձայները չեն դադարում (տեսանյութ) Բաշար Ասադն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԱռաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից». Աշոտյան«Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ». Զոհրաբյան ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
Ամենադիտված