«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Общество

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Եղեգնաձորի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումները թույլ են տրվել 2016թ. հունվարից 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ շինարարական–վերանորոգման 24 ծրագրերի, ճանապարհային և շենքերի բակային ծածկույթի հիմնանորոգման, մասնակի կամ ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ ծրագրերի կատարման, ինչպես նաև՝ գնումների գործընթացում:

Մասնավորապես՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական–տնօրինչական գործառույթներով, իրավասու լինելով ի պաշտոնե տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը, համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական-վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ մատուցված չլինելու պայմաններում շարունակաբար ընդունել է 2016-2017թթ. ժամանակահատվածի համար ներկայացված կատարողական ակտերով և հանձնման–ընդունման արձանագրություններով իրականությանը չհամապատասխանող, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից պակաս ծավալների աշխատանքները և վճարել է դրանց համար:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վատնել է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.323.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իրականացված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են նաև այլ բնույթի խախտումներ՝ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացում, աղբահանության կազմակերպման աշխատանքների, տարբեր ուղղություններով համայնքային միջոցների ծախսման և գնումների իրականացման ոլորտներում:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք հարցումներ, շենք–շինությունների վերանորոգման և ճանապարհաշինության աշխատանքների վերաբերյալ առանձին պայմանագրերի, կատարողական, փորձարկման, տեղազննության և հսկիչ չափագրման ակտերի և համեմատական տեղեկագրերի զննություններ, հարցաքննվել են համայնքապետարանի աշխատակիցներ, կապալառու ընկերությունների տնօրեններ, որոնց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասին 1-ին կետով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, առերևույթ խախտումների համար պատասխանատու անձանց շրջանակը, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ կապալառու կազմակերպությունները պարտավորվել են վերացնել առկա բոլոր թերությունները, որից հետո լրացուցիչ շինարարական վերանորոգման աշխատանքների կատարմամբ և համայնքային բյուջե գումարներ վճարելով՝ մասնակիորեն փոխհատուցել են Եղեգնաձոր համայնքին պատճառված վնասները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное