Հրապարակվել է ադրբեջանական կողմի խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարը
ՀասարակությունՀայկական կողմը ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։
Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։