Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. իտալացի պատգամավոր
ForeignԻտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Միջխորհրդարանական Միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ջուլիո Չենտեմերոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Հուսով եմ, որ խաղաղությունը և մարդկային կյանքի պահպանումը կգերակայեն դաժանության և բռնության նկատմամբ»:
La mia solidarietà all '#Armenia e al suo popolo.
— Giulio Centemero (@GiulioCentemero) July 13, 2020
Spero che la pace e la salvaguardia della vita umana prevalgano sulla brutalità e sulla violenza.@armenia @maxcapitanio @PaoloFormentin1 @LegaCamera