Ուկրաինան իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում. Ուկրաինայի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՈւկրաինայի Արտգործնախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանում իրավիճակի սրմամբ, որի հետևանքով հրետակոծվում է Թովուզի շրջանը: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում կողմերին առավելագույն ջանքեր ներդնել իրավիճակի կարգավորման համար և ուղիներ փնտրել հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ հիմնվելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված № 822, 853, 874 և 884 հռչակագրերի հիման վրա: Ուկրաինական կողմն իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,- նշվում է հայտարարությունում:
Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարությունների հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է..
«Վրաստանի և Ուկրաինայի դեսպանները պետք է կանչվեն ՀՀ ԱԳՆ՝ բացատրություն տալու համար»: