Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը 

Փաստեր՝ կեղծ խաղաղասերների «հեղափոխական» անցյալի ու դավաճանական ներկայի մասին

Բլոգոսֆերա

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.

«Ուրեմն, թշնամին (հա, հենց թշնամի՛ն, ոչ թե հակառակորդը), որը պարբերաբար գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, հնարավորության դեպքում կտրում ծերերի ականջներ, մեր նահատակ տղերքի գլուխներ և անում այլ վայրագություններ, երեկ՝ հուլիսի 12-ին, Տավուշի հատվածում դիվերսիոն գրոհի փորձ է արել, միաժամանակ նաև խոշոր տրամաչափի զենքերի գործադրմամբ, իսկ այսօր էլ շարունակում է գնդակոծել խաղաղ բնակավայրերը։ Ուզում եմ որոշ բթամիտների համար ընդգծել, որ էդ զենքերը կրակում են մեր տղաներին սպանելու համար, ոչ թե որ էստեղ զարթ սարքեն դրանցից։ Եւ եթե մեր տղաների բարձր մարտունակության, պարտրաստվածության և կազմակերպվածության շնորհիվ հաջողվում է խուսափել զոհերից (վիրավորներ, ցավոք, ունենք), ապա դա միայն մեր շնորհքն է, ոչ թե իրենց բարության ու խաղաղասիրության դրսևորումը։

Էս ամենի ֆոնին, մի քանի ջահել (և ոչ այնքան), սորոսականին բնորոշ բառապաշարով, կեղծ խաղաղասիրական լոլո են կապել՝ դիմելով իրենց ադրբեջանցի ընկերներին։ Դրանց գրառումների պատճեն տարբեր մարդիկ իրենց մոտ տեղադրել էին՝ տեղին քննադատելով, որ էս պահին նման նյութեր գրելը տխմարություն է։ Շատ շատերն էլ, չհավատալով որ դրանք իրական կերպարներ են, մեկնաբանում են, թե միգուցե կեղծ (ֆեյք) էջեր են, կամ ադրբեջանցիներ են, կամ ապատեղեկատվություն է․․․ Մի խոսքով՝ որևէ բանական, տրամաբանող մարդ, չի ցանկանում ընկալել, որ այդ կերպարներն իրական են․․․ Որ Հայաստանում կարող են լինել այդպիսի դավաճանական կերպարներ (չհայեր)․․․

Ուրեմն փորձեմ հիասթափեցնել ձեզ։ Դրանք ոչ միայն իրական են, այլև ակտիվ հեղափոխական են՝ պետական տարբեր մասշտաբի չինովնիկների, ներկա ու նախկին սորոսականների, այլ ադրբեջանասերների և թուրքասերների հետ սերտ հարաբերություններ ունեցող հեղափոխական ակտիվիստներ, մարդիկ, որոնց էդ նույն ժողովուրդը համարում էր «հեղափոխության սիմվոլ», «Հայաստանի պայծառ երիտասարդություն», «Հայաստանի ապագա» և այլն և այլն։

Մասնաորապես, իր ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ։ Կից բերվող նկարներում, դուք կտեսնեք նրան Նիկոլ Փաշինյանի, ԱԺ պատգամավոր, SOS «հաղորդաշարի» սցենարիստ՝ Արեն Մկրտչյանի (ի դեպ SOS-ի մի այլ դեմք ևս ժամանակին ադրբեջանասիրական կոչերով էր հանդես եկել), թուրք ներող, սորոսական Արսեն Խառատյանի, թուրքերի հետ սիլի-բիլի անող Ասյա Խաչատրյանի հեռախոսը լիցքավորող՝ Դավիդ Սանասարյանի, բանակում չծառայելու կոչեր անող մեկ այլ սորոսական՝ ռեստարտ խմբից Դավիդ Պետրոսյանի, Նադեժդա Սարգսյանի մահվան առթիվ ուրախ գրառում կատարած էն խուճուճ ջահելի (ըստ էության, էս տեսակը կամայական Սարգսյանի մահով ուրախացող, բայց Մամմեդովի մահ սգացող տեսակ է) և այլոց հետ։

Այդ երիտարդը Ռադիոտան շենքը գրավողների մեջ էր, նաև փշալարերի առաջ համբուրվող «Միկի Մաուսի» Անի Հակոբջանյանի հետ վրաններով փողոց փակողներից էր։

«Միկի Մաուսը» և՛ս հեռու չէ այդ շրջանակներից։

Շուռնուխում տրանսգենդեռների հետ տեղի ունեցած դեպքից հետո նա առաջին մտահոգվողներից էր։ Նկարներում նրան կտեսնեք ի պաշտպանություն ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանի՝ Արցախի ներկայացուցչության առջև կապույտ մազերով ակցիա անող ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի, Կարպիս Փաշոյանի, ներկայումս Հայաստանի Համահայկական Հիմնադրամի (որը վերջերս լգբտ ակտիվիստ, դարձյալ իմ քայլը հիմնադրամից, սորոսական, հակաբանակային ակցիաներով հայտնի Մարո Մաթոսյանին 1 միլիոն դոլար հատկացրեց) ղեկավար (նախկինում «Իմ Քայլը» հիմնադրամից և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից) Հայկակ Արշամյանի հետ։

Ի դեպ, Հայկակ Արշամյանը դեռևս 2014 թվականին էր հանդես գալիս «հայ-թուրքական» «խաղաղասիրական» կոչերով։

Ավելին ասեմ, նրա ներկայացրած կազմակերպությունը՝ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը», ինչպես նաև «Սիվիլիթաս» ֆոնդը, նաև սորոսից ֆինանսավորվող՝ «Հանրային լրագրության ակումբը» և թուրքական կազմակերպություններից՝ «Հրանտ Դինքի հիմնադրամը», «Անադոլու Քյուլթուր» կազմակերպությունը, Թուրքիայի "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան" և այլն, դեռևս 2017-2018 թվականներին այդ "թուրքասիրական" կեղծ խաղաղասիրական քարոզչության համար 1 900 000 շվեյցարական արժույթ գումար էին ստացել։

Միջանկյալ հիշեցնեմ, որ «Հրանտ Դինքի հիմնադրամի» ծրագրերով Թուրքիայում կրթություն ստացած Անահիտ Ղազարյանը՝ լևոնական Լիզա Ճաղարյանի քրոջ աղջկա՝ «հոգեբան» Անուշ Ալեքսանյանի կազմակերպությունն է ներկայացնում, իսկ Անուշը բանակի դեմ ակցիա կազմակերպող, լգբտ ակտիվիստ Աննա Նիկողոսյանի հետ դպրոցներում երեխաներին ֆեմինիզմ դասավանդելու մասին «դասագրքեր» է գրում, Սիվիլնեթի Թաթուլը, արդեն Հ1-ի եթերով հայ-ադրբեջանական «խաղաղասիրական» լոլոներ է կարդում, իսկ թուրքական «Անադոլու Քյուլթուրը» համագործակցում է 2018 թվականից սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների ֆոնդի անդամ, (իբր թե) կանանց բռնությունների թեմայով ակտիվիստ Զարուհի Հովհանիսյանի ամուսնու՝ դարձյալ սորոսական Ռուբեն Արևշատյանի կազմակերպության հետ։ Հետաքրքիր պատահականությամբ Ռուբեն Արևշտյանը և'ս մի շարք գրանտներ է ստացել սորոսից` հայ-թուրքական միջմշակութային «խաղաղասիրական» ինչ-ինչ միջոցառումների համար։

Այս մանրամասներն ընդգծելու առիթն այն էր, որ սկզբում հիշատակված Բաբկեն Համլետը, դեռ շատ տարիներ առաջ, այս ցանցին բնորոշ օրինաչափությամբ, սորոսական հիմնական օրակարգերից ևս մեկի՝ հենց սորոսականների կողմից հորինված և առատորեն վճարվող «ընտանեկան բռնություն» թեմայով ակցիաների էր մասնակցում, մի խոսքով՝ ընդհանուր սորոսական գծի մեջ է։

Այնպես որ, սիրելի մոլորված հասարակություն, եթե ձեզ թվում է, թե այս օրերին կեղծ խաղաղասիրական, «պացիֆիստական» քարոզարշավը ապուշության արդյունք է, ապա, ցավում եմ ձեր համար, որովհետև այս դեպքում հիմարացողը դուք եք։

Այս ամենը նոր չէ, տարիներ շարունակ կազմակերպված իրականացվում է, ֆինանսավորվում և հստակ ծրագրով սպասարկվում է, իսկ սպասարկող շրջանակները սորոսական, լևոնական և ներկայումս նաև իշխանության տարբեր մակարդակներում ծվարած անձիք են՝ կազմակերպված և նպատակային գործող մի ցանց․․․Այդ կեղծ խաղաղասիրական թեմայի ջատագովներից էր ԿԳՍՄ նախկին փոխնախարար, սորոսական Արևիկ Անափիոսյանը, ներկայիս փոխնախարար, սոցիոսկոպի հիմնադիրներից և համատեղությամբ նաև Պետրոսի կին՝ Ժաննա Անդրեասյանը, սոցիոսկոպով և այլ հարթակներով պարբերաբար ելույթ ունեցող տարբեր սորոսականներ (այդ թվում ԱԺ պատգամավոր Մարինա Կարապետյանը, Հրանուշ Խառատյանի դուստր՝ Լուսինե Խառատյանը), լևոնականներ․․․ Այդ կեղծ խաղաղասիրական քարոզչության առանցքային դեմքն Հայաստանում Լևոն Տեր-Պետոսյանն է, որը 2017 թվականին ԱԺ ընտրություններին բաց տեքստով խոսում էր այդ մասին և նույնիսկ պատրաստ էր մեր հայրենիքից հող զիջելու՝ «հանուն այդ խաղաղության» և «բարիդրացիության»․․․

Այսպիսով, սա ոչ միայն կեղծ էջ չէ, ոչ միայն ադրբեջանական ֆեյք չէ, այլև ներկա իշխանության, սորոսականների, լևոնականների և այդ շարքի հետ ուղիղ կապեր ունեցող մեկն է, իսկ այդ թեմաները՝ շատ վաղուց տարվող հստակ քարոզչություն․․․ Դա տարբեր անուններով են մատուցում՝ խաղաղասիրական, ռազմականացման դեմ և այլն, զուգակցվում է, որպես կանոն այլ՝ ազգային արժեքների դեմ ակցիաներով, օրինակ, Հայկական ընտանիք, Հայկական մշակույթ, Հայ Եկեղեցի․․․ Այդ քարոզչության ու այդ ցանցում հայտնված որոշ ջահելներ, միգուցե և չե՛ն գիտակցում թե ինչ են անում, բայց այ նրանց գաղափարական հայրերը և վերևները, ոչ միայն փայլուն են հասկանում իրենց արածը, այլև նույնիսկ վճարվում են դրա համար․․․

Իսկ հիմա ցանկանում եմ դիմել ներկա իշխանության տարբեր մասշտաբի պաշտոնյաներին, որոնք էս սահմանային դեպքերն է՛լ փորձում են օգտագործել իրենց «սև ու սպիտակ», «մենք լավն ենք, դուք՝ վատը» ազգը պառակտող կեղտոտ օրակարգի համար․

Նախքան ներքին տեղեկատվական ծակերից բողոքելը, տեր կանգնեք ձեր տարբեր մասշտաբի ծակ ադրբեջանասերներին, կեղծ «խաղաղարարներին» և ապազգային սորոսականներին ․․․

Չնայած ումի՞ց եմ ինչ ակնկալում, երբ էս քարոզչությունն հիմա ամենաբարձր մակարդակով է տարվում․․․

Հ․Գ․ Տեքստում նշված հարցերին վերաբերող նկարները, ինչպես միշտ, կցվում են նյութին։

#սորոսի_վաստակներ
#թուրքասեր_հայատյացներ
#կեղծ_խաղաղասերներ
#գործակալական_ցանց»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել
Ամենադիտված