Այս պահին հակառակորդը կրակոցներ է արձակում Բերդ համայնքի ուղղությամբ
SocietyՏավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել։
Լուրն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց նաև ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։