ԱՄՆ-ում բյուջեի դեֆիցիտը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
USAԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 864 միլիարդ դոլար, հայտնում է երկրի Գանձապետարանի պաշտոնական կայքը: Դեֆիցիտը գրեթե տասն անգամ մեծ է նախորդ տարվա հունիսի համեմատությամբ:
Բացի այդ, հունիս ամսվա բյուջեի եկամուտների կրճատումը գրեթե հասել է ամբողջ 2019 թվականի դեֆիցիտի չափին։ Ինչպես նշվում է գերատեսչությունում, ցուցանիշի անկումը կապված է դաշնային կառավարության աճող ծախսերի, կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի, ինչպես նաև հարկային եկամուտների կրճատման հետ:
Ավելի վաղ, Ֆինանսների նախկին նախարար Հենրի Պոլսոնը նախազգուշացրել էր, որ պետական պարտքի անվերահսկելի աճը և բյուջեի դեֆիցիտը կարող են դոլարը՝ որպես հիմնական պահուստային համաշխարհային արժույթ, զրկել արտոնյալ դիրքից։