Այսօրվանից Երեւանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ
БлогосфераԱյսօրվանից մետրոպոլիտենի երթեւեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երեւանի մետրոպոլիտենի սակավ ուղեւորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով։
Մինչեւ տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, եւ տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։