ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սնանկության դատարանում
ՀասարակությունՄեր տեղեկություններով, մի քանի ժամ է՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սնանկության դատարանում: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
«Այս պահին այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Խաչատրյանը։
Խոսելով խուզարկության պատճառների մասին՝ Արման Խաչատրյանը ոչինչ չասաց՝ նշելով, որ իրենք էլ են դա ճշտում:
Արփինե Հակոբյան