Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» հաղթեց «Տորինոյին»
ՍպորտՖուտբոլի Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Ինտերը» հաղթեց «Տորինոյին»: Միլանում հանդիպումն ավարտվեց 3: 1 հաշվով: Տանտերերից գոլ խփեցին Էշլի Յանգը (49-րդ րոպեին), Դիեգո Գոդինը (51֊րդ րոպեին) և Լաուտարո Մարտինեսը (61֊րդ րոպեին): Հյուրերից գոլ խփեց Անդրեա Բելոտին (17֊րդ րոպեին): «Ինտերը» վաստակեց 68 միավոր և «Լացիոյի» սերիայի մրցաշարային աղյուսակում տեղափոխվեց երրորդ տեղը: «Տորինոն» 34 միավորով 16-րդ տեղում է: