Ռոնալդուն չի պատրաստվում լքել «Յուվենտուսը»․ Football Italia
СпортԻտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է շարունակել խաղալ թուրինյան ակումբի կազմում, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով Tuttosport-ի հրապարակմանը: Ըստ թերթի՝ Ռոնալդուն «չի հաստատի լուրերը Փարիզի Սեն Ժերմեն տեղափոխվելու մասին» և մտադիր է նոր ռեկորդներ սահմանել «Յուվենտուսի» հետ: Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 28 խաղում խփել է 28 գոլ և դարձել «Յուվենտուսի» առաջին խաղացողը 60 տարում, որը Իտալիայի առաջնության մեկ մրցաշրջանում խփել է ավելի քան 25 գոլ: