Սահմանային լարվածությունը երկար կտևի․ թուրքը գեներալի կորստից հետո չի հանդարտվի․ Վովա Վարդանով (տեսանյութ)
Видео«Սահմանային լարվածությունը հնարավոր էր կանխել, եթե հրամանը չի լինում ներքևից։ Պարտադիր չէ, որ հրամանը հնչի Բաքվից կամ Երևանից, հրամանը կարող է հնչել Մոսկվայից կամ Անկարայից։ Բայց նաև հրամանը կարող է հնչել հասարակ գյուղացուց, դա շատ նման է փողոցային կռվի, երբ երկու թաղամաս լարվածություն է ունենում, փոքրիկ երեխաների բախումը մեծ վեճի է վերածվում։ Լարվածությունը հանդարտեցնելը Երևանի և Բաքվի ուժերի խնդիրն է, բայց սկսելը վերահսկողությունից դուրս է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը։
Ըստ նրա՝ սահմանային լարվածությունն այս անգամ երկար կտևի․ «Թուրքը շուտ կհանդարտվեր, եթե կորուստ չունենար, բայց քանի որ կորուստ է տվել, ինքն է որոշում՝ երբ հանդարտվի։ Թուրք գեներալի զոհվելն իրեն շուտ որոշելու իրավունք չի տալիս։ Եթե այս հանգամանքը չլիներ՝ ամենաշատը մեկ շաբաթ կրակոցներից հետո կհանդարտվեր»,- նշեց նա։
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Մանրամասները՝ տեսանյութում