ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը
ForeignՄենք մտահոգությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ եւ զոհվում են մարդիկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայնը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտնել է, որ իրենք միանում են բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար։