Հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը (լուսանկարներ)
ОбществоՀուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված է կառուցել նոր շենք:
Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա ամիսներին կմեկնարկեն շինաշխատանքները: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը: