ԱԺ նիստը մեկնարկեց սահմանին զոհված ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ
ПолитическиеՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված ՀՀ Զինված ուժերի չորս զինծառայողների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի հիշատակին: