Դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում․ Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին
PoliticalԱԺ-ում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:
«Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած դեպքերում չունեն, բայց կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք իրավիճակի, երբ պատգամավորներն իրավունք չունեն իրենց լիազորություններն իրացնել: Այս կարգավորումը լուծում է այս խնդիրը»,-նշել է նա:
Անդրադառնալով այս նախագծին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց․ «Այս նախագծով դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում»։