Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ՏԿԵ նախարարի, Քաղշինկոմիտեի նախագահի և Սյունիքի մարզպետի խոստանում էր մինչև 2021 թվականի ավարտը շուռնուխցիներին հանձնել 13 նորակառույց տուն՝ Ադրբեջանին հանձնած տների դիմաց: Այս տարիներին 5 անգամ ժամկետը երկարացվել է, բայց մինչ օրս տները պատրաստ չեն: Սյունիքի մարզպետը, որը փաստացի չի կատարել իր մարզի բնակիչներին տված խոստումը, հայտարարում է, որ բացի Շուռնուխի 10 տներից, երկրում բազմաթիվ շենքեր են կառուցվել, բազմաթիվ ծրագրեր են իրականցվել: Թե ինչ կապ ունի Ռոբերտ Ղուկասյանը կառուցված բազմաթիվ այ...
Հեղափոխությունից հետո միակ բանն, ինչում ՔՊ-ականները մրցակցությունից դուրս են, կարճ հիշողությունն է, որով աչքի են ընկնում հեղափոխական պաշտոնյաները: Վերջիններս այսօր կարող են հայտարարել մի բան, իսկ դիցուք մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց պնդեն հակառակը՝ առանց աչքն իսկ թարթելու և իրենք իրենց հարց տալու, թե ինչպես է այդպես ստացվում և ինչպես հանրությունը պետք է կոչի այդ երևույթը: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 2020 թվականին հայտարարում էր, որ ադրբեջանցիները մեզնից ուզում են այն, ինչ մենք չենք կարող տալ․ նրանք պահանջում են Ա...
Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային: «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզ...
ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ «Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում ջրի երես են...
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է...