Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը
ՎրաստանՎրաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 1003-ի, հուլիսի 15-ին հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Վրաստանում վերջին մեկ օրում վարակի 4 նոր դեպք է հայտնաբերվել,13 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 873 մարդ: COVID-19 հիվանդությունից մահացել է 15 հիվանդ: Ինչպես հայտնի է, Վրաստանում դիտարկվում է կորոնավիրուսային վարակի ցածր տարածվածություն: