Մասնավոր ԲԿ-ներն է՞լ պետք է պարտադիր կերպով կատարեն կառավարության պլանը
ՏեսանյութերԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը,
Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյաը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը:
«Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ և որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից։ Ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, և այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը»,- ասաց Նարեկ Զեյնալյանը: