Չինաստանում ջրհեղեղից զոհվել կամ անհետ կորել է 141 մարդ․ CNN (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է վերջին տասնամյակների ամենածանր ջրհեղեղը, հայտնում է CNN-ը։ Այն ոչնչացրել է միլիոնավոր մարդկանց տներ և ապրուստի միջոցներ։ Երկիրը, ինչպես հայտնի է, պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, որի պատճառով տնտեսությունը զգալիորեն խոցված է:
Հունիսից ի վեր ավերիչ ջրհեղեղներից տուժել է 38 միլիոն մարդ՝ ավելին, քան Կանադայի ողջ բնակչությունն է: Երկուշաբթի օրը տեղահանվել է 2,24 միլիոն բնակիչ, 141 մարդ զոհված կամ անհայտ կորած է համարվում:
Չինաստանի նախագահ Սի Ցզզինպինը ջրհեղեղի դեմ պայքարի իրավիճակը որակել է որպես «շատ մռայլ» և կոչ արել «ավելի ուժեղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել»՝ կյանքը և ունեցվածքը պաշտպանելու համար: