ՀՅԴ երիտասարդները տարաներով բորշչ նետեցին Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա, որ ուտեն «իրենց եփած բորշչը» (տեսանյութ)
ՏեսանյութերՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամները այսօր՝ հուլիսի 15-ին, բողոքի ակցիա իրականացրին Ուկրաինայի դեսապանատան դիմաց՝ իրենց վրդովմունքը արտահայտելով վերջերս Ուկիաինայի կողմից արված հայտարարության հետ, որով վերջինս խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Ակտիվիստները միջազգային կառույցների, ԵԱՀԿ-ի ուշադրությունն են հրավիրում հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Արտգործնախարարությունը, անդրադառնալով ադրբեջանա-հայկական սահմանում իրավիճակի սրմանը, նշել էր, որ իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում։