Ռոհանին հաստատել է, որ Իրանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկում է
ԻրանԻրանը գտնվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման փուլում, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Ավելի վաղ, Իրանի իշխանությունները, չնայած կորոնավիրուսի՝ ամբողջ երկրում տարածման աճի տեմպին, ասում էին, որ երկիրը դեռևս կրում է COVID-19-ի առաջին ալիքի ազդեցությունը: Ըստ նրա՝ կորոնավիրուսի առաջին ալիքը, որը սկսվել էր փետրվարի վերջին և տևել մինչև ապրիլի կեսերը, ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքը ավելի լայն մասշտաբով է հարվածել երկրի հարավային շրջաններին և երկրի սահմաններին: «Հունիսի կեսերից, մասնավորապես՝ հունիսի 14-ից, սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը, որը հիմնականում ընթանում է երկրի հարավում և երկրի սահմանամերձ նահանգներում՝ հիմնականում արևմուտքում: Երկրորդ ալիքը առաջինից ուժեղ է», - ասել է Ռոհանին՝ շեշտելով, որ առաջին ալիքի ավարտից հետո մարդիկ կարծում էին, որ Իրանը ի վիճակի է շրջանցել կորոնավիրուսը։ Նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսային այս ալիքը ևս: