Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար. ՊՆ խոսնակ
ԲլոգոսֆերաՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան գրել է․
«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»։