Ադրբեջանը, հայկական բնակավայրերը թիրախավորելով, Հայաստանի զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների․ Տիգրան Աբրահամյան
ԲլոգոսֆերաԱրցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանը հայկական բնակավայրերը թիրախավորելով, ըստ էության, Հայաստանի զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների։
Արդյունքում Ադրբեջանն ունեցավ մեկ տասնյակից ավելի մարդկային, տեխնիկական միջոցների, ԱԹՍ-ների, տարբեր կարգի զրահապատ և ռազմական նշանակության շարժական ու անշարժ միջոցների կորուստներ»։