ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Փողով «պացիֆիստները». ովքեր են Հայաստանում խաղաղասիրություն քարոզում

Վերլուծական

Արդեն երրորդ օրն է` լարված է հայ-ադրբեջանական սահմանին, թշնամին պարբերաբար գնդակոծում է հայկական բանակի դիրքերը, թիրախավորում խաղաղ բնակչությանը: Երեկ էլ Բաքվում բազմամարդ ցույց էր տեղի ունեցել, որի մասնակիցները «Մահ hայերին» կարգախոսով իշխանություններից պահանջում էին Հայաստանին պատերազմ հայտարարել, գրավել Շուշին և Երևանը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում հայկական իրականության մեջ: Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին», ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ: Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպանվելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է: Սակայն, չմտածեք, որ խաղաղասիրությամբ տառապող ՀԿ-ների հետևում կանգնած անձինք դա անում են մեր և ձեր խաղաղ գոյակցության համար. կա շատ ավելի պարզ մոտիվացիա՝ փողը, այն էլ՝ շատ մեծ փողը: 


Օրինակ՝ նման ՀԿ-ներից մեկն էլ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: «Սոցիոսկոպ»-ը «Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամներից է, որի շրջանակներում համագործակցում է մյուս հիմնադիր ՀԿ-ների հետ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի, Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Փինք Արմենիա»-ի հետ։ «Փինք Արմենիա»-ի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ ՀԿ-ն համագործակցում է հետազոտական աշխատանքների շրջանակում։ Հետազոտական, կրթական և ջատագովական աշխատանքներում «Սոցիոսկոպ» ՀԿ-ի հետ համագործակցել են բազմաթիվ այլ ՀԿ-ներ, ինչպես օրինակ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Նոր սերունդ» ՀԿ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Տարբեր տարիներին ՀԿ-ի առաջարկած նախագծերին հավանություն են տվել և աշխատանքին ֆինանսապես աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED–ը, Norwegian Helsinki Committee-ն։ Աննա Ժամկոչյանը, ով «Սոցիոսկոպ»-ի համահիմնադիրներից է, Լառա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով է զբաղված, ինչպես նաև ներկայումս «Իմ քայլից» ավագանի, ԼԳԲՏ շահերը պաշտպանող Գրիգոր Երիցյանի, սոցապ․ նախարար Զարուհի Բաթոյանի, Արթուր Սաքունցի, Լարիսա Մինասյանի և այլոց մտերիմն է։ 

«Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 201-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից: 



ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝ 
• Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում 
• ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ 


Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։ Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 


«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար: 


Կեղծ խաղաղասիրական թեմայի ջատագովներից էր ԿԳՍՄ նախկին փոխնախարար, սորոսական Արևիկ Անափիոսյանը, և այլ հարթակներով պարբերաբար ելույթ ունեցող տարբեր սորոսականներ (այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Մարինա Կարապետյանը, Հրանուշ Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը) : 


Համաձայնեք, որ պատերազմող երկրում խաղաղության քարոզ անելը ոչ այլ ինչ է, քան ազգային ոգին կոտրելու փորձ: Եվ այս ամենը ակնհայտորեն արվում է վերևների լուռ համաձայնությամբ, եթե չասենք՝ դաբրոյով, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են երկու տարուց ավել խոսում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին և շատերի կարծիքով դա Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մի մասն է կազմում: Սակայն, ինչպես տեսնում ենք, հարևանները պատրաստվում են լրիվ այլ գործողությունների, իսկ իշխանությունները միևնուն է չեն փոխում պացիֆիստական հռետորաբանությունը: Այդ նույն իշխանությունները և գրանտակեր ՀԿ-ները այսօր պետք է լծված լինեին ազգային, ռազմական ոգին բարձրացնելուն և ոչ թե հակառակ գործին, ինչին այսօր, ցավոք, ականատես ենք լինում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»
Ամենադիտված