France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border 

Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին (տեսանյութ)

Society

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած մեր զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին՝ հաստատակամություն և տոկունություն։

Նախագահ Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին:

Բարձր կոչումների արժանացած զինվորականներին նախագահը հանձնել է գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ: «Դուք գեներալի կոչման եք արժանացել անցած երկար ու դժվարին ճանապարհի համար,- նշել է Հանրապետության նախագահը: -2020 թվականի հուլիսի 12-ից հետո մենք կրկին այլ կերպ ենք ընկալում զինվորականի ու հայրենիքի պաշտպանի դերը, նրանց աշխատանքն ու ծառայությունը, հայրենիքի համար կյանքը նվիրաբերելու նրանց պատրաստակամությունը։ Եվ դուք նրանցից մեկն եք:

Դուք ձեր կոչումները ստանում եք մեր հայրենիքի համար բարդ օրերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել մեր պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ։ Դրանք ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են, որոնք դատապարտված են անփառունակ վախճանի»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորը խաղաղարար է ու խաղաղապահ։ Բայց նրանք ցանկացած պահի պատրաստ են և կարող են հաղթել թե՛ ցանկացած մարտում, թե՛ պատերազմում։ «Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն,- ասել է Արմեն Սարգսյանը։ -Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները։ Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»։

Վերստին ընդգծելով, որ բանակը մեր հաղթանակների հիմնական գրավականն է, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն: «Եվ ամենակարևորը. մենք պետք է լինենք միասնական, համախմբված: Հուլիսի 12-ից ի վեր ավելի ու ավելի է գիտակցվում ազգային միասնության անհրաժեշտությունը»:

Դիմելով նորընծա գեներալներին՝ նախագահն ասել է, որ, վստահաբար, նրանք մեկ անգամ չէ, որ զգացել են միասնության ուժը: «Հիմնվելով ձեր օրինակի վրա՝ պարտքս եմ համարում կրկին կոչով դիմելու մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում, նրանց, ովքեր մասնակցում են մեր կյանքին, նաև նրանց, ովքեր ակտիվորեն օգտագործում են վիրտուալ աշխարհը. մեր սահմանին կանգնած զինվորին, սպային ու գեներալին անհրաժեշտ է իր թիկունքում զգալ մեր ազգային միասնությունը, համախմբվածությունը, մեր ազգային ոգու ուժը,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Ես խնդրում եմ այս դժվարին պահերին լինել հանդուրժող և զուսպ: Պետք է ձեռնպահ մնալ միմյանց թիրախավորելուց, քաղաքական հակառակորդներ կամ անձնական թշնամիներ փնտրելուց, միմյանց վիրավորելուց: Պետք է հիշենք, որ հանուն հայրենիքի անվտանգության՝ վաղը կարող ենք լինել նույն խրամատի մեջ, կողք- կողքի:

Մեր պատմության բոլոր դժվարին պահերին մի կողմ ենք դրել մեր տարաձայնությունները, դարձել մի բռունցք: Այդպես եղել է և՛ Սարդարապատի ճակատամարտում, և՛ 1990-ականների սկզբին, երբ համախմբվելով, ստեղծեցինք տարածաշրջանի ամենահզոր բանակը և հաղթանակներ տարանք: Այդպես է եղել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Սփյուռքից մինչև Արցախ, Հայաստան բոլորս մեկ էինք, քանի որ գիտեինք՝ այս պահին ունենք մեկ խնդիր՝ հայրենիքի պաշտպանությունը: Այդպես էինք երկու տարի առաջ, երբ 2018 թվականի ապրիլին, չնայած Հայաստանում բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, ապրիլի 24-ին և 25-ին մի կողմ թողեցին մեր տարաձայնությունները և ցույց տվեցինք աշխարհին, որ կարող ենք լինել տարբեր, բայց ապրիլի 24-ին՝ մեր ազգային ողբերգության օրը, հանդես գալ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ: Այդպես է և այսօր:

Այս պահին ես ուզում եմ օգտագործել առիթը և իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ և՛ Ազգային Ժողովում և դրանից դուրս, և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր, որովհետև նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր հայտարարել է, որ այս պահին պետք է մի կողմ դնել մեր տարաձայնությունները և միավորվել, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին»:

Բարձրաստիճան զինվորականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին և հավաստիացրել, որ պատրաստ են լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ իրենց ողջ կարողություններն ու գիտելիքը, փորձը և հմտությունները շարունակելով ծառայեցնել Հայրենիքին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttons
Most Popular