Մարտի դաշտը ափիս մեջ է. պետք է կապիտուլացիոն ակտը գրել տանք. Կոռնիձորի Արո (տեսանյութ)
Video«Պատերազմական առումով մարտի դաշտը ափիս մեջ է, արդեն հայկական ուժերի ափի մեջ են գտնվում ադրբեջանական դիրքերը, որի հետագա զարգացումները լիովին կախված են ադրբեջանական ոտնձգություններից։ Ալիևի համար գեներալներ, մարշալներ չկան, չեմ կարծում, որ նրա կողմից լարվածություն հրահրելու մեջ գեներալական վրեժի ցասում կա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայոց պետականության պաշտպանության հիմնադիր նախագահ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)։
Վերջինս մեջբերեց հայտնի խոսքերից մեկը՝ «ոչխար մորթողի համար ինչ տարբերություն՝ ինչքան սուրու կգա․ դանակը սուր լինի, վիզը՝ տապոռիս տակ»։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն իր տեղում է, չի խոչընդոտում Պաշտպանության նախարարի ռազմական գործողություններին․ «Համալրվում է օգտագործված ռազմամթերքը՝ այն ժամանակին հասցնելով դիրքեր։ Այսօր դրսի ուժերը՝ թե՛ գլոբալիստական, թե՛ մասոնական և թե՛ աշխարհի թաքուն իշխողները, չեն կարողանում ազդել Հայաստանի վրա, որպեսզի կատարվի իրենց ցուցումը, որը եղել է նախկին գլոբալիստ իշխանությունների օրոք՝ 2016 թ․ ապրիլյան դեպքերը վառ ապացույց։ Ինչպես այժմ, հայ զինվորը ետ մղեց նենգ բաշիբոզուկին, նույնը կարող էր լինել նաև այն ժամանակ»,- նշեց նա։
Խուդավերդյանը ցավալի է համարում ներքին թշնամու առկայությունը երկրի ներսում։ Ըստ նրա՝ Հանրապետությունում կան մարդիկ, որոնք ֆեյսբուքյան տիրույթում տխրում են հայկական բանակի կատարած սխրանքներից, առաջխաղացումներից, տեղային հաղթանակներից և ոգևորվում են ադրբեջանական կողմից մեզ վնասած գործողություններից։
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Մանրամասները՝ տեսանյութում