«Խնձորեսկցի Նարեկը ինքնակամ չէր հատի սահմանը. առողջական խնդիրներ էլ չի ունեցել»
Общество«Նորմալ, առողջ տղա է Նարեկը, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, բոլորն էլ իրեն ճանաչում են»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Ներքին Խնձորեսկ բնակավայրի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի հորեղբոր որդին՝ Դավիթը:
Դավիթի խոսքով՝ Նարեկը ինքնակամ չէր հատի սահմանը. «Բոլորս էլ գիտենք՝ նման դեպքերում ինչպես են վերաբերվում մեր մարդկանց: Ով, որ պետք է, զբաղվում է խնդրով»,- եզրափակեց Նարեկի հորեղբոր որդին:
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, նշում է, որ Նարեկ Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որը հուլիսի 8-ին՝ առավոտյան ժամը 10։00-ից հետո դուրս էր եկել ֆերմայից, գնացել արոտավայր և այլևս չէր վերադարձել, հատել է սահմանը և անցել Նախիջևան: Օրեր առաջ, երբ դեռ անհայտ էր բնակչի գտնվելու վայրը, խոսեցինք համայնքի ղեկավար Երվանդ Մալունցի հետ, որը ասաց՝ Նարեկը հոգեկան առողջության որևէ խնդիր չունի:
Արփինե Հակոբյան