Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей 

Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Политические

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մինչ հանդիպման բուն թեմաներին անցնելը նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է մեր երկրի հյուսիս-արևելյան սահմանի Տավուշի հատվածում ստեղծված իրավիճակին: Նախագահը նշել է, որ ներկայիս համավարակային պայմաններում Ադրբեջանը դիմել է անտրամաբանական ու անմարդկային քայլերի: Նախագահ Սարգսյանը վերստին հավաստիացրել է, որ հայկական բանակը, նախահարձակ չլինելով, թելադրողի դիրքերից լիովին վերահսկում է իրավիճակը: «Մեր բոլոր մտքերը և աղոթքները մեր մարտիկների և նրանց ընտանիքների հետ են»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ևս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնելով մեր զոհված հերոսների ընտանիքներին և ապաքինում մաղթելով վիրավորներին:

Զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն համար՝ նշելով, որ այս ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել, և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ: Նրանք մասնավորապես խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության, պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտության, մեր երկրի համար հեռանկարային և ներուժ ունեցող այս բնագավառի հետագա զարգացումը չվտանգելու կարևորության մասին՝ այս համատեքստում մասնավորապես խիստ կարևորելով մասնագետ կադրերի պահպանման խնդիրը: Նրանք անդրադարձել են նաև ոլորտի վերականգնման կանխատեսումներին և դրա խթանմանն ուղղված հնարավոր լուծումներին:

Զբոսաշրջության ոլորտը համարելով մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկը և արձագանքելով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո մարդիկ սկսելու են աշխարհը նորովի տեսնել, նորովի բացահայտել, և այդ նոր աշխարհում նոր մրցակցություն է լինելու, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Ուստի կարևոր է լինելու այսօրվանից մտածել զբոսաշրջության զարգացման ռազմավարության, երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի, երկրի բրենդինգի և մարքենթինգի մասին:

Հանրապետության նախագահը նշել է, որ դեռ անցյալ տարի իր առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին զեկույց էր պատրաստել: Այս տարի, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ, զեկույցում հավելում է կատարվել, նշվել են այն ուղղությունները, որոնք համավարակային և հետհամավարակային շրջանում կարևոր են լինելու երկրի զարգացման համար:

Նախագահի խոսքով՝ զեկույցում արձանագրվել են շատ պարզ, բայց կարևոր քայլեր, որոնցից են, օրինակ, ուշադրությունը գյուղատնտեսությանը, որը կապված է պարենի անվտանգության հետ, էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը՝ էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահություն և այլն: Առաջարկվել է նաև արագ արձագանքման խումբ ստեղծել, որը կներկայացնի Հայաստանը դրսում և, միաժամանակ, ներսում կաջակցի ներդրողներին, նրա գործունեության մի մասը կարող է ուղղված լինել զբոսաշրջությանն ու մարքեթինգին. «Թե՛ ընդհանուր, թե՛ հայկական զբոսաշրջությունը կարող է նպաստել, որ մարդիկ կապվեն մեր երկրի հետ, որ մարդիկ ներդրում անեն այստեղ: Հետևաբար, մարքեթինգի իմաստով անելիք ունենք: Սա գաղափար է, որը կիսում ենք UNCTAD-ի հետ»:

Նախագահ Սարգսյանը նաև կարևոր է համարել տեղական շուկայի վրա կենտրոնանալը. «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա. բազմիցս բարձրաձայնել եմ այդ մասին, միայն դրա արդյունքում երեք անգամ մեծացել է Գյումրի այցելուների թիվը: Բայց նաև դուք պետք է ուշադրություն դարձնեք ներքին զբոսաշրջությանը՝ աջակցելով դրա զարգացմանը, որ մարդիկ ճանաչեն հայրենիքը՝ Գյումրին, Արցախը, որն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից է»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք միջազգային միջոցառումներ են անցկացվելու, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: Նա նշել է, որ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է STARMUS միջազգային հեղինակավոր փառատոնը գալիք տարի Հայաստանում անցկացնելու մասին. «Այն գիտությանը, աստղագիտությանը, երաժշտությանն ու արվեստին նվիրված միջազգային փառատոն է, որի պատվո հյուրն էի անցյալ տարի Ցյուրիխում, որտեղ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 6000 էր։ Ես առաջարկեցի կազմակերպիչներին՝ Գարիկ Իսրայելյանին, իմ ընկերներ Բրայան Մեյին, Փիթր Գաբրիելին գալ Հայաստան։ Խոսքն այն մասին է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտներ են գալու, նոբելյան մրցանակակիրներ, գիտնականներ, լինելու է գիտության, աստղագիտության, երաժշտության և նաև արհեստական բանականության փառատոն։ Հետաքրքրությունը շատ մեծ է, որովհետև Հայաստանը ցուցադրելու շատ բան ունի»։

Նախագահ Սարգսյանը նշել է նաև մյուս միջոցառումների՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի, «Հորասիս-Չինաստան» համաժողովի մասին, որոնք ծրագրվում են աշնանը, և որոնց նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն կա. «Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաև ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում»։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության խթանմանն է նպաստելու նաև Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ»՝ համազգային այգի ստեղծելու գաղափարը, որը նաև ուղղված է մեր ազգի միասնականությանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը նշել է, որ թեև զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատ տուժածներից է, բայց այն մնում է ամենակարևորներից մեկը մեր երկրի համար. «Աշխարհը պետք է նաև ձեր միջոցով իմանա Հայաստանի մասին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Денежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлины
Самое популярное