Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ ՊատահարՀուլիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտեմեքենաներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։