ԱՄՆ-ում 6-ամյա տղան փրկել է քրոջը շան հարձակումից և ստացել վնասվածքներ (լուսանկարներ)
ФотографииԱմերիկյան Վայոմինգ նահանգի 6-ամյա բնակիչը՝ Բրիջեր Ուոքերը փրկել է քրոջը կատաղած շան հարձակումից՝ ստանալով բազաթիվ վնասվածքներ։ Հիվանդանոցում երեխայի վերքերը մշակեցուց հետո բժիշկները 90 կար են դրել: Տղայի մորաքույրը՝ Նիկի Ուոքերը, դեպքի մասին գրել է Instagram-ում: Նրա գրառումն արդեն ստացել է ավելի քան 1,1 միլիոն հավանում:
Բրիջերը, տեսնելով, որ շունը պատրաստվում է հարձակվել իր քրոջ վրա, կանգնել է նրա առջև։ Շունը մի քանի անգամ կծել է փոքրիկ տղայի դեմքից և գլխից։ Սակայն, սա չի խանգարել փոքրիկ հերոսին քրոջ ձեռքը բռնած փախչել շնից։ «Ավելի ուշ Բրիջերը ասել է․ «Եթե ինչ-որ մեկը պետք է մահանար, ուրեմն պետք է ես լինեի»»,- գրել է Նիկի Ուոքերը:
Տղան այժմ իրեն լավ է զգում, թեև չի կարողանում լիարժեք ժպտալ։