Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Միայն «դրսինները». «Փաստ» Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 

Տավուշից հետո, որպես երկրորդ կետ, հավանական է Նախիջևանի ուղղությունը. Ժիրայր Սեֆիլյան

Հայաստան

Հայ-ադրբեջանական սահմանին օրեր շարունակ  տեղի ունեցող ռազմական գործողությունների, սահմանին տիրող լարվածության հնարավոր հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ, Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ:

 - Պարոն Սեֆիլյան, ինչի՞ հետ եք կապում հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը: Սպասելի էր արդյոք սահմանի՝ այս ուղղությամբ ակտիվացումը:

- Նախորդ օրերին մեկ անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու այս հարցին: Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի աշխարհաքաղաքական հիմքեր, որոնց վրա հարյուր տարի առաջ ձևավորված տարածաշրջանի ճարտարապետությունը, չնայած 1988-94-ին Արցախի ազատագրմամբ կատարված որոշակի փոփոխության, հիմնականում պահպանում է իր նախնական ձևակազմը:

Ուստի հակամարտությունը հայանպաստ ձևով կարող է հանգուցալուծվել, եթե տարածաշրջանի ճարտարապետությունը կերպափոխվի Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ազգային ռազմավարության իրագործմամբ, որի շնորհիվ.

1)      դատապարտվեն 1920-21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով Հայաստանի Հանրապետության զավթումը, մասնատումն ու բռնակցումը, այդ թվում՝ նաև դրանք արձանագրած Մոսկվայի և Կարսի պայմանագրերը,

2)      հաղթահարվի Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը,

3)      ըստ այդմ, Հայաստանի 1-ին Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով մեր տարածաշրջանում վերանայվեն այդ պայմանագրերով և, որպես շարունակություն, Ստալինի ձեռքով գծած կեղծ ու ապօրինի սահմանները:

Տավուշի հատվածում հակամարտության մասնակի տաքացումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում կատարվող արմատական փոփոխությունների ընթացքով, որի համատեքստում տեղի է ունենում Ռուսաստանի ու Թուրքիայի ներուժային ու կարգավիճակային անկում, իսկ դրան հակառակ՝ փոքր ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանը և Հայաստանը, ձեռք են բերում գործելու ավելի մեծ ազատություն:  

Դիտարկելով այս օրերին Տավուշի հատվածում տեղի ունեցող գործընթացը, կարող ենք ասել, որ առայժմ զարգացումները մեզ համար նպաստավոր են: Մենք հնարավորություն ունենք հյուսիս-արևելյան հատվածում առնվազն շտկելու ստալինյան անհեթեթ զիգզագային սահմանները և հասնելու Արծվաշենն ու Լեռնային Գարդմանքը ներառող նոր ռազմավարական բնագիծ, որը, ի դեպ, դուրս չէ Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից:  Միայն այդպես մենք կարող ենք ապահովել մեր խաղաղ բնակչության անվտանգությունը և ՀՀ նվազագույն սուբյեկտությունն ու կենսունակությունը:  Սև Քարը և հարակից ռազմավարական բարձունքներն ազատագրելը շատ կարևոր մեկնարկ է, բայց ընդամենը մեկնարկ է:  

Եվ այս ամենի համար մենք ունենք բոլոր հիմքերը: Ադրբեջանը մեծ սխալ է կատարում: Նա ծանր սպառազինության կիրառմամբ հարվածում է մեր բնակավայրերին՝ մեզ առիթ և իրավունք տալով համարժեք քայլեր կատարելու և մեր ուզած ձևով սահմանը վերագծելու: Առանց հապաղելու պետք է լիարժեք կերպով օգտվենք նրա սխալից:

- Ինչպե՞ս եք գնահատում մեր պատրաստվածությունը:

- Ադրբեջանական բանակի համեմատությամբ նկատելիորեն լավ է, սակայն մեր նպատակը պետք է լինի լավագույն բանակներին չզիջելը: 

- Հետաքրքիր է, որ Ադրբեջանը լարվածության առաջին օրվանից ազատ ռեժիմով հրապարակում է իր զոհերի անունները: Նախկինում հիմնականում այս տվյալները թաքցնում էին, ինչի հետ եք սա կապում:

- Հավանաբար այլևս չունի նախկինի նման իր կորուստները թաքցնելու ռեսուրս, ուստի գերադասում է հիմնականում ընդունել դրանց առկայությունը: Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանն ամեն կերպով փորձում է իր քաղաքացիներին խաբել ու համոզել, թե հայկական կողմը շատ ավելի մեծաքանակ կորուստներ ունի: Կարծես թե այս անգամ ձգտում է գոյություն չունեցող այդ համեմատությամբ լուծել ներքին դժգոհության խնդիրը: Անշուշտ, ծիծաղելի է պաշտոնական Բաքվի այս մարտավարությունը, բայց ստի վրա հիմնված Ադրբեջան-համակարգն ուրիշ բանի ընդունակ չէ:  

- Այս պահին Բաքվում ցույցեր են ընթանում, քաղաքացիների լոզունգները ուղղված են կառավարությանը՝ ստիպելով գնալ ծայրահեղ քայլերի: Ձեր գնահատմամբ, սա կարող է կազմակերպված մեսիջ լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իր հետագա քայլերը արդարացնելու և լայնածավալ գործողություններ սկսելու համար:

-Սկզբում այդպիսի վարկածի տպավորություն կար: Սակայն, դրա կյանքի իրավունքը չժխտելով հանդերձ, չենք կարող անտեսել ցուցարարներին ուղղված Ալիևի հայտնի խոսքը, թե դուք պատերազմ եք պահանջում, բայց ընդամենը հարյուր հիսուն մարդ է կամավորագրվել պատերազմին մասնակցելու համար: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում ներքին փտածությունը համատարած է և այնտեղ առկա հակադիր գործոնների մրցակցությունից կարող են մեծ անակնկալներ ծնվել: Հատկապես, որ դրանց վրա ազդող արտաքին ուժերը նման իրավիճակներում կարող են շատ ավելի արդյունավետ կերպով միջամտել: 

- Որքա՞ն հավանական եք համարում, որ իրավիճակը Արցախում ևս կարող է սրվել:

- Հակամարտության տաքացմամբ պայմանավորված՝ հավանականությունը մեծանում է: Սակայն, որպես երկրորդ կետ, ավելի հավանական է Նախիջևանի ուղղությունը:

- Օրեր առաջ եղավ Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչը՝ ուղղված Ադրբեջանի առաջին տիկնոջը և ադրբեջանցի կանանց: Ի պատասխան դրա եղավ Մեհրիբան Ալիևայի խիստ ագրեսիվ և հարձակողական գրառումը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի որդու ՝ Աշոտ Փաշինյանի գրառումը, որում նա այս միտքը արտահայտեց՝ խաղաղության համար զոհվելը հերոսություն է: Ի՞նչ եք կարծում, մեր կեցվածքը մի տեսակ շատ խաղաղասիրական չի՞ դարձել պետական մակարդակով: Հիմա մեր զինվորները խաղաղությա՞ն համար են զոհվում, թե հայրենիքի:

-Նախորդ հարցերի պատասխաններում արդեն ներկայացրեցի իրավիճակը և հակամարտությունը հայկական կողմի օգտին հանգուցալուծելու մեր մոտեցումները, ուստի ավելորդ եմ համարում անդրադառնալ նման քննարկումներին:

- Այս օրերին, ըստ Ձեզ, պատրաստակա՞մ են իշխանությունները մի կողմ դնել ներքաղաքական խնդիրները և համախմբվել ընդդիմադիր ճամբարի հետ: 

- Հայաստանում ներքաղաքական խնդիրները չեն սահմանափակվում միջկուսակցական մրցակցությամբ: Դրանց որոշիչ մասը հետևանք են գաղութացման և պետության չկայացածության: Ըստ այդմ՝ ընդդիմադիր չեն կարող համարվել տասնամյակներ շարունակ իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և արդեն իրենց հանցագործությունների գործիքի վերածած պետության միջոցով սպիտակ ցեղասպանություն իրականացրած, ազգային դավաճանություն կատարած ուժերն ու շրջանակները: Դրանք հանցավոր խմբավորումներ են, որոնց տեղը Հայկական Նյուրնբերգի նստարանն է, այլ ոչ թե քաղաքական դաշտը:

Ինչ վերաբերվում է առողջ ուժերին, ապա կառավարող ուժը պարտավոր է ժամ առաջ ստեղծել նրանց հետ երկխոսության ու համախմբման հարթակներ, որպեսզի ձևավորվի համազգային համաձայնության անհրաժեշտ վիճակ, որի շնորհիվ հնարավոր կլինի ներգրավել ամբողջ ազգի քաղաքական-կառավարչական ռեսուրսը, կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն և հակաճգնաժամային անցումային կառավարմամբ երկիրը ճգնաժամից դուրս բերել կայունության ափ՝ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելով Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ՀՀ-ը վերակերտելու համար: 

Առայժմ կառավարող ուժը գործուն քայլեր չի կատարում քաղաքական ուժերի անվան տակ հանդես եկող հանցավոր խմբավորումներին ասպարեզից հեռացնելու և առողջ ուժերին համախմբելու ուղղությամբ:

Ներկայիս փաստացի պատերազմական վիճակը հավելյալ նպաստավոր է դրա համար:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ) Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ) Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Փաշինյան Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը. «Հրապարակ» Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից ՀՀ–ն դուրս գալ չի կարող․ ՓաշինյանՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ Փաշինյան (տեսանյութ) Հանրային կարծիքից վախենում է. իրականությունից մեկուսացում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին. ուղիղ Նիկոլ Փաշինյանի 20 գաղտնի քայլերը՝ ժողովրդի թիկունքումԴադարեցրե՛ք ժողովրդին տկարամիտի տեղ դնելը, դա պարզունակ անարգություն է․ Դավիթ ՍանասարյանՀրդեհ Երևանում՝ Հրազդանի կիրճում. դեպքի վայր են ժամանել հրշեջները (տեսանյութ) Կիրանցում տավուշցիները խարույկ են վառել, հրավիրում են միանալ իրենց (տեսանյութ)Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային․ Պուտին
Ամենադիտված