Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Հաջողությունները՝ մեզ, պատասխանատվությունը՝ ուրիշներին. ովքեր և ինչու են «սեփականաշնորհում» բանակի ձեռքբերումները

Analytical

Թվում էր, թե Հայաստանի սահմանին օրեր շարունակ ձգվող լարված իրավիճակը, թշնամու սադրանքները և մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքը պետք է ստիպեր իշխանությանը առնվազն այս փուլում մի կողմ դնել ներքաղաքական դիվիդենտներ շահելու անհագ ցանկությունը և հասարակությանը համախմբման կոչով հանդես գալ՝ փակելով այդ նույն հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանելու ամոթալի էջը: Սակայն, սպասումները և իրականությունը չհամընկան: Ավելին՝ իշխանական թիմում և մերձիշխանական շրջանակներում գտնվեցին մարդիկ, որոնք չխորշեցին անգամ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունները «սաղացնել» ընդդիմության` «նախկինների և նրանց հետ հավասարեցված ուժերի» վրա՝ պնդելով, որ «նախկիններն» են պատվիրել այդ հարձակումը՝ վարչապետ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով: Մյուս խումբն էլ սլաքները տանում էր 2016-ի և 2020-ի մեջև զուգահեռներ անցկացնելու ուղղությամբ՝ փորձելով ապացուցել, որ հայոց բանակի հաջողությունների գլխավոր գրավականը երկրում տեղի ունեցած հեղափոխությունն էր:

Օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, ով ճակատագրի հեգնանքով գլխավորում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ու մի տարուց ավելի քչփորում էր Ապրիլյան պատերազմի «թաքուն էջերը», փորձում է ձվի մեջ մազ գտնել։ Վերջում էլ հայտարարեց, որ իրենց կողմից փութաջանորեն տարածված տեղեկությունները, առ այն, որ մեր զինվորները փամփուշտ չունեին, հաց չունեին, ջուր չունեին, բահերով էին կռիվ տալիս մինչև ատամները զինված թշնամու դեմ, սուտ էր։ Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարում է. «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ նաև զգոնության առումով»: Ուշագրավն այն է, որ թե՛ 3րդ կորպուսի հրամանատարը՝ Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովը, ում հորը այսօր իշխանությունները դատում են, թե՛ ԳՇ պետը՝ Օնիկ Գասպարյանը, Անդրանիկ Քոչարյանի ասած՝ «այն ժամանակվա» կադրեր են, ովքեր այսօր պատվով ու փառքով են կատարում իրենց առաջադրանքը: 


Իմ Քայլի մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հայտարարում է, որ «Բանակում մթնոլորտ է փոխվել, այն այլևս գողանալու, հարստանալու համար չէ»: Եվ սա ասվում է մի պարագայում , երբ բանակից գողության որևէ դեպք այդպես էլ չհաստատվեց:


Ժանրի կանոններում է նաև Իմ Քայլի պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը:

Թունյանից հետ չի մնացել իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արման Բոշյանը 


Իմ Քայլի պատգամավոր, մեկ տարի առաջ տերունական աղոթքը ծաղրող Արմեն Փամբուխչյանը այժմ էլ ներքին ալիևների փնտրտուքի մեջ է: 

Սորոսական պատգամավոր Արտակ Մանուկյանը պնդում է, որ բանակաշինության ոլորտում երբևէ այսքան բան չի արվել, քան վերջին երկու տարիների ընթացքում: 


Սորոսական մյուս պատգամավորը՝ Գևորգ Պապոյանը նախկինների երեք ստերը բացահայտելու «սուրբ գործին» է


Սորոսական ակտիվիստ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրագործվող արշավի առաջամարտիկներից Վահրամ Թոքմաջյանը ծավալուն հոդված է նվիրել վերջին երկու տարիներին՝ բանակաշինության ոլորտում Փաշինյանի ձեռքբերումներին: 

Սորոսական իրավապաշտպան Արթուր Սաքունցը համեմատականներ է անցկացնում 2016-ի հետ: 

Մեկ այլ սորոսական , լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նախկիններին առաջարկում է համախմբվել կոյուղու շուրջ: 


Եվ այսպես՝ ինչ նպատակ են հետապնդում հայ զինվորի, հայ գեներալի սխրագործությունները քաղաքական ղեկավարությանը վերագրելու, նախկիններին թիրախավորելու վերը նշված փորձերը, ընդ որում մարդկանց կողմից, որոնց մեծ մասը անգամ բանակում չի ծառայել: Հաշվի առնելով, որ մեծամասամբ այս ֆլեշմոբը տարածվում է սորոսական «ծագում» ունեցող պատգամավորների և ակտիվիստների նախաձեռնությամբ, կասկածից վեր է , որ սորոսականները պարզապես հերթական առիթն են գտել հարվածելու ՀՀ զինված ուժերին, մի բան, ինչը նրանք իրագործում են վերջին երկու տարիների ընթացքում, այն էլ՝ անչափ հետևողական: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ Հայկական Բանակը մինչ հեղափոխություն թույլ և անմարտունակ էր և թևեր առավ միայն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի իշխանության գալուց հետո:Իսկ ինքը Փաշինյանը ոչ միայն հողեր հանձնող չէ, այլ մի բան էլ՝ նոր բարձունքներ է գրավում: Փաստենք, որ հայկական բանակը արդեն 30 տարի է ինչ կայացած կառույց է, որը փառքով և պատվով է կատարում իր առջև դրված բոլոր առաջադրանքները՝ երբևէ չներքաշվելով քաղաքական ինտրիգների մեջ: Վերջին ռազմական հաջողությունների համար մեր ժողովուրդը պարտական ու երախտապարտ է նախ և առաջ մեր արի զինվորներին, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ ԳՇ Օնիկ Գասպարյանին և իհարկե երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին: 

Մյուս նպատակը՝ նախկինների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելն է, միևնույն ժամանակ առնվազն զավեշտալի է, որ դա արվում է իրենց իսկ իշխանության կողմից ստեղծած հանձնաժողովի հերքած թեզերով:

Նման իրավիճակում, երբ երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ՝ իշխանությունների համար գերխնդիր պետք է լիներ ազգի միասնականության ամրապնդումը , սակայն, ցավով նշենք, որ գործող իշխանությունները պարզապես ունակ չգտնվեցին վեր կանգնելու սեփական քաղաքական շահերից և շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու երկամյա ավանդույթը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular