«Բաքվում ժողովրդին պատրաստում են պատերազմի»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
ՌուսաստանԲաքվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նախորդած հայտարարություները ուղղված էին «Ադրբեջանում հասարակությանը պատերազմի պատրաստելուն»,- RBC-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 6֊ին հնչեցրած վերջին հայտարարությունը, ինչը, փաստորեն նշանակում էր Բաքվի դուրս գալը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացից, ուղղված էր ադրբեջանցի ժողովրդին պատրաստելու առաջիկա գործողություններին», - ասել է Տողանյանը: Նախորդ երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը իրականում չի իրականացվում, իսկ արտգործնախարարների տեսակոնֆերանսները իրականում ոչ մի նշանակություն չունեն։