Բանակը քանակով չի որոշվում, այլ անզիջում պայքարող փառապանծ զինվորներով․ Արթուր Ալեքսանյան
SportՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ինստագրամի իր էջում զորակցություն է հայտնել հայ զինվորին ու հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը։ «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»։
View this post on Instagram