Աշխարհը սկսել է խոսել ադրբեջանական ագրեսիայի և վերջինիս ռազմական ոտնձգությունների մասին. Մխիթար Հայրապետյան
БлогосфераԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառու է կատարել.
«Աշխարհը սկսել է խոսել ադրբեջանական ագրեսիայի և վերջինիս ռազմական ոտնձգությունների մասին: Ոգևորիչ է, որ հայազգի հանրահայտ մարզիկները երկրագնդի տարբեր կողմերից սոցցանցերում հանդես են գալիս դատապարտող կոչերով և իրենց օտարալեզու հրապարակումներով զորակցություն հայտնում Հայկական բանակին:
Վստահ եմ, որ այս ամենը, նախևառաջ, ուղղված է միջազգային հանրությանը, և մեր կարծիքի առաջատարներն իրենց ճիշտ թիրախավորմամբ նպաստում են Հայաստանի արդար շահերի պաշտպանությանը:
Հզոր ենք միասի՛ն»։
Աշխարհը սկսել է խոսել ադրբեջանական ագրեսիայի և վերջինիս ռազմական ոտնձգությունների մասին: Ոգևորիչ է, որ հայազգի հանրահայտ...
Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ