ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Սամվել Մայրապետյանի կողմից, ինչպես նաև նրա կազմակերպմամբ չեն վճարվել ավելի քան 35 մլրդ դրամի հարկեր և տույժեր. ՀՔԾ

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2004-2014 թվականների ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով Ս. Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 23.054.522.502 ՀՀ դրամի հարկեր,որոնց հետևանքով հաշվարկված տույժերը կազմում են 12.622.351.070 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքի` Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի` բնակարանների և ավտոկայանատեղիների` 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերումնշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Սամվել Մայրապետյանն այդ կերպպետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777.847.000 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425.871.233 ՀՀ դրամ։

Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի մեկ այլ` Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի` 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.580.479.600 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.150.312.581 ՀՀ դրամ։

Քրեական գործով պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության տնօրենը, այդ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքի 383 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում` Ս. Մայրապետյանը 2009-2014 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.017.431.642 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.937.043.824 ՀՀ դրամ։

Բացի այդ, Սամվել Մայրապետյանը կազմակերպել է փաստացի իրեն պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը, որի հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

Այսպիսով` հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով Սամվել Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել ընդհանուր առմամբ ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր:

Պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կալանք է դրվել Ս. Մայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույքերի վրա:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
Ամենադիտված