«Բորուսիան» 25 միլիոն եվրոյով կգնի 17-ամյա խաղացող Բելինգհեմին․ The Guardian
ՍպորտԴորտմունդի «Բորուսիան» համաձայնել է գնել «Բիրմինգհեմի» ֆուտբոլիստ Յուդա Բելինգհեմին 25 միլիոն եվրոյով, գրում է The Guardian֊ը: Հրապարակման համաձայն՝ «Բորուսիան» 17-ամյա անգլիական կիսապաշտպանին առաջարկում է 5 տարվա պայմանագիր: Բելինգհեմը «Բիրմինգհեմում» իր նորամուտը գրանցեց ավելի վաղ։ Ընդհանուր առմամբ, նա «Բիրմինգհեմի» կազմում անցկացրած 42 խաղում 4 գոլ է խփել: Հոդվածում նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր այս ֆուտբոլիստով, ով խաղում էր Անգլիայի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների պատանեկան հավաքականի կազմում, և որ նրանք արդեն մարտ ամսին հանդիպել են Բելինգհեմի ծնողների հետ՝ նրա հետագա կարիերայի մասին բանակցելու համար: