Ես կցանկանայի վերջացնել կարիերաս «Ռեալում». Ռամոս
ՍպորտԻսպանական ֆուտբոլի ազգային տիտղոսը նվաճելով՝ «Ռեալը» պարգևատրվեց քրտնաջան աշխատանքի և արդյունքների հասնելու ցանկության համար, ասել է թիմի ավագ Սերխիո Ռամոսը:
Հինգշաբթի օրը «Ռեալը» 37-րդ տուրի խաղում պարտության մատնեց «Վիլյառեալին» (2: 1) և վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: «Արքայական ակումբի» համար սա պատմության մեջ 34-րդ չեմպիոնական տիտղոսը է: «Սա վարձատրություն է մեր քրտնաջան աշխատանքի, հաստատակամության և հավասարակշռված մոտեցման համար: Երբ դուք ճիշտ ուղղությամբ շարժվեք, ի վերջո կքաղեք օգուտները», - ասել է Ռամոսը։ 2005 թվականից Ռամոսը հանդես է գալիս «Ռեալի» կազմում։ 34-ամյա պաշտպանի պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ:
«Ես կարող եմ մնալ ակումբում այնքան, որքան ուզում է նախագահը՝ Ֆլորենտինո Պերեսը: Դա կախված չէ ինձանից: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, և բոլորն էլ գիտեն դա: Ես կցանկանայի վերջացնել կարիերաս «Ռեալում»», - ասել է Ռամոսը: