«Մենք պարտվեցինք մեր սխալների, և ոչ թե «Ռեալի» հաջողության պատճառով»․ Մեսսի
Спорт«Բարսելոնան» պարտվեց «Ռեալին»՝ իր սխալների և ոչ թե մադրիդյան ակումբի հաջողության պատճառով, ասել է Մեսսին: Հինգշաբթի օրը «Ռեալը» 37-րդ տուրի խաղում պարտության մատնեց «Վիլյառեալին» (2: 1) և նախատեսվածից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն 2019/20 մրցաշրջանում: Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո մադրիդցիները ունեն 30 միավոր՝ վաստակելով տաս անընդմեջ հաղթանակ, իսկ «Բարսելոնան»՝ 21 միավոր: Եզրափակիչ փուլից առաջ «Ռեալը» յոթ միավորով գերազանցում է կատալոնացիներին:
«Ես արդեն ասել եմ, որ եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա դա բավարար չի լինի Չեմպիոնների լիգայի համար, և դա մեզ թույլ չտվեց նվաճել Իսպանիայի չեմպիոնությունը: Մենք ստիպված կլինենք շատ բան փոխել։ Եթե ուզում ենք ինչ-որ բան անել, պետք է ավելի ինքնաքննադատ լինենք, սկսեք ինքներս մեզնից: Մենք պարտվեցինք մեր սխալների, և ոչ թե «Ռեալի» հաջողության պատճառով, ինչպես ասում են շատերը»,֊ ասել է Մեսսին: