Կոթի գյուղում այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա
Արտակարգ ՊատահարՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ջ․)։