Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Գիտությամբ զբաղվելը նույնքան առաջնային է, որքան ԶՈՒ-ում ծառայելը․ չծառայած Գևորգ Պապոյանը պատրաստ է գնալ սահման

Հայաստան

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է պատգամավորներին «կամավորագրելու» իր շարքը։ Այս անգամ էլ որպես կամավոր սահման գնալու է պատրաստ երբեք չծառայած, սակայն դրա համար անասելի փոշմանած իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Մեզ հետ զրույցում պատգամավորը նախ անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին․ «Մեր բանակի մարտական պատրաստվածութան աստիճանը, զինամթերքով հագեցվածությունը, ոգին, ինչպես նաև այլ հարակիից գործոնները ապահովում են որպեսզի որևէ խնդիր չլինի սահմանին։ Նշեմ նաև, որ հեղափոխության հենց հաջորդ տարում ռազմական բյուջեն ավելացել է քսանհինգ տոկոսով, որի շնորհիվ ձեռք է բերվել գերժամանակակից զինտեխնիկա, բարձրացվել է զինվորականների աշխատավարձը։ Սրանք կարևոր պայմաններ են. երբ մենք զինվորներից որևէ բան ենք ակնկալում և նրանք մեր ակնկալիքները արդարացնում են՝ մեր սահմանները անառիկ պահելով, մենք էլ որպես պետություն պարտավոր ենք համարժեք արձագանքել հայոց բանակին»,- նշեց պատգամավորը։

Գևորգ Պապոյանը ընդգծեց, որ մեր ժողովրդի հետ որևէ մեկը այլևս չի կարող վարվել այնպես, ինչպես օրինակ վարվել են նախորդ դարի սկզբնամասում։ Ըստ Պապոյանի՝  էականորեն փոփոխություն է եղել ազգային գիտակցության մեջ, այն է՝ մենք ենք մեր անվտանգության երաշխավորը  առաջին հերթին դարձել, և այս առումով պետությունը և ժողովուրդը միակամ է մտածում։

Պատգամավորը մեզ հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ կամավոր լինելու մասին արդեն իսկ մտածել էր․ «Չնայած այն հանգամանքին, որ ես չեմ ծառայել, բայց ցանկացած պահի ես պատրաստ եմ ցանկացած գործողութան մեջ ներգրավվելու ինժեներականից մինչև մարտական, իհարկե, համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո, բայց վստահաբար ես հպարտ ու հաստատակամ հայտարարում եմ, որ, անհրաժեշտության դեպքում, այդ կամավորներից մեկը ես եմ լինելու, որը կլինի Տավուշում, Արցախում, կամ որևէ ալ վայրում, ես համարում եմ դա իմ պարտավորութունը պետության և հայրենիքի առաջ»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյանը մեզ հայտնեց նաև ԶՈՒ- ում իր ծառայութուն չանցնելու պատճառի մասին․ «Ես զբաղվել և մինչև հիմա էլ զբաղվում եմ գիտությամբ, ես տնտեսագիտության թեկնածու եմ, դոցենտ, դասախոս եմ և ոչ թե ձևական եմ էդ պրոցեսի մեջ մտել, որ ստանամ գիտության թեկնածուի աստիճան և հետո ուղղակի այդ եղանակով բանակից ազատվեմ, ինչպես շատերը,  այլ՝ մինչև այժմ էլ ես գիտության մեջ եմ։ Ես օրենքով սահմանված կարգով բանակից ազատվել եմ»,- նշեց պատգամավորը։

Ինչպես հասկացանք պատգամավորի հետ զրույցից, եթե հիմա նա լիներ տասնութ տարեկան, ապա կլիներ ԶՈՒ-ում՝ ծառայութան մեջ․ «Եթե հիմա լինեի տասնութ տարեկան, կարծում եմ՝  կգնայի բանակ, կգայի, նոր կշարունակեի գիտությամբ զբաղվելը, բայց գիտամանկավարժական աշխատանքով միանշանակ կզբավեի, որովհետև այդ գործը ես համարում եմ նույնպես շատ կարևոր, արժանի և պետքական գործ և նույնիսկ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո ես էդ ուղղությամբ իմ աշխատանքները չեմ նվազեցրել»,- եզրափակեց պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված