Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են իրականցրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
ՀասարակությունՆիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց:
Հավաքվածները Հայաստանի դրոշներն են ծածանում հայկական երաժշտության ներքո, պարում, երգում, վանկարկում՝ «Հայաստան», «Արցախ», «Ալիև՝ դիկտատոր»
Մասնակիցները նաև բարձրախոսով նիդերլանդական հանրությանը ներկայացնում են տարբեր ժամանակներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործողությունների մասին:
Քիչ ավելի հեռու տեսանելի են նաև ադրբեջանական դրոշները: