Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք. Ալեն Սիմոնյան
ԲլոգոսֆերաԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք: Մենք Արարատն ենք պահում, մենք մեր մեջ մարդկության պատմությունն ենք տանում: Աշխարհի ամեն քաղաքում պատուհանից Հայ կտեսնեք, ծիրանի դուդուկներ կնվագենք, դհոլներ կզարկենք, սեղան կփռենք` լավաշ, պանիր ու խաղող կդնենք, և ձեզ ու դարերին անցյալում կթողնենք: Մենք պայմանագիր ունենք Աստծո հետ, մենք Հայ ենք»: