ՏԵՍԱՆՅՈւԹ. Նիդերլանդներում ևս հայերը քեֆ են անում ու վանկարկում` «Ալիև, դիկտատո′ր»
ՏեսանյութերԱյսօր արդեն քանի ժամ էր, ինչ Նիդերլանդների հայ երիտասարդությունը հավաքվել էր Ադրբեջանի դեսպանատան դիմաց, իբրև բողոք՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակառակորդի ագրեսիվ գործողութունների։
Երիտասարդները արձակում էին եռագույն ֆաեռներ, հնչեցնում էին հայրենսիրական երգեր, պարում էին ազգային պարեր և այնքան բարձր էին ծածանում եռագույները, որ դեսպանատան դրոշները պարզապես մնում էին «ստվերում»։
Ակտիվիսները պարերի և երաժշտության մեջտեղում դադար էին վերցնում՝ վանկարկելով «Արցա՜խ, Ղարաբա՜ղ», «Ալիև, տեռորի′ստ», «Ալիև, դիկտատո′ր» արտահայտությունները։
Թեև հայ երիտասարդների ցույցը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ էր, նրանք շարունակում էին անարդարության դեմ պայքարել հայրենասիրական ոգով՝ երգ ու պարով, և, իհարկե, միասնությամբ՝ ինչպես միշտ է եղել։
Զվարթ Պետրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում․