Շիրակի մարզից 47 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք
ՀասարակությունՇիրակի մարզպետարանը հայտնում է.
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6457 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5103 նմուշառման հետազոտություն, հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1005 քաղաքացի, նրանցից 316-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 398 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք»։