ՌԴ մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում. Հայտարարություն Մոսկվայում ծիրանի իրացման խնդրով
ՀասարակությունՌԴ օրենսդիր մարմիններում մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ այդ գործողություններով խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբը:
«Հայտնում ենք մեր անհանգստությունը Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի որոշ պարենային շուկաներում ծագած իրավիճակի կապակցությամբ, որտեղ վերջին օրվա ընթացքում այդ շուկաների ղեկավարները վարում են խտրական քաղաքականություն Հայաստանից ՌԴ ներկրված գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։
ՌԴ օրենսդիր մարմիններում մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ այդ գործողություններով խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղափոխումը («Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր», 29.05.2014թ․)։