ՃՏՊ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում
Հուլիսի 19-ին, ժամը 18։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Scyline» (վարորդ՝ Սերգեյ Մ․) և «Honda Sonata» (վարորդ՝ Ռուզաննա Ծ․) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ Տուժածներ չեն եղել։
«Nissan Scyline» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը դադարեցվել է տեղի ուժերով։