Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս. Լևոն Տեր-Պետրոսյան

Political

Ilur.am  կայքը ներկայացրել է ՀՀ առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը:

«Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին եւ ինչու ոչ` նաեւ որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի Պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման եւ տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երեւույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին եւ առասպելաբանությանը:

Սոցցանցային իրականությունը, որն ուղղակի ցնցում է պետականությունների եւ ավանդական քաղաքականության հիմքերը, գրեթե անհնար դարձնելով կառավարությունների, ինտելեկտուալ հեղինակությունների եւ քաղաքական ուժերի կողմից կողմնորոշող կամ գերակշռող հասարակական կարծիքի ձեւավորումը, հատուկ քննության առարկա է, որին, թերեւս, անդրադառնամ մի այլ առիթով: Իսկ այժմ ընթերցողին եմ ներկայացնում Մարկ Բլոկի գրքի` իմ նկատի ունեցած հատվածը:

              ***

«Որպեսզի մեկ վկայի սխալը դառնա շատերինը, որպեսզի ոչ ճիշտ դիտարկումը փոխակերպվի ստահոդ լուրի, նաեւ հարկավոր է, որ հանրության վիճակը նպաստավոր լինի տարածման համար։ Հասարակության բոլոր տիպերն այդ առումով հավասարապես բարենպաստ չեն։ Հավաքական կյանքի արտակարգ խլրտումները, որ ապրեցին մեր սերունդները, դրա վառ օրինակն են ներկայացնում։ Ներկա պահի փորձը, ճիշտն ասած, դեռ չափազանց մոտ է մեզ՝ ճշգրիտ վերլուծության տրվելու համար։ 1914–1918 թթ. Պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։

Ամենքին է հայտնի, թե այդ չորս տարիները որքան առատ էին սուտ լուրերով։ Մասնավորաբար՝ կռվողների մոտ։ Ուսումնասիրության համար հատկապես հետաքրքրական է թվում դրանց ձեւավորումը խրամատների անչափ ինքնատիպ հանրույթի մեջ։

Քարոզչության ու գրաքննության դերը յուրովի նշանակալից է։ Բայց՝ լրիվ հակառակ այն ակնկալիքների, որ ունեին այդ ինստիտուտների հիմնադիրները։ Ինչպես դիպուկ նկատել է մի երգիծաբան, «Խրամատներում գերիշխում էր այն կարծիքը, թե ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բացի նրանից, ինչ թույլ է տրվում տպագրել»։ Լրագրերին չէին հավատում. ոչ էլ, համարյա թե, նամակներին, քանզի բացի այն, որ սրանք հասնում էին անկանոն կերպով, նաեւ համոզմունք կար, որ խստագույնս վերահսկվում էին։ Այստեղից էլ լեգենդների ու առասպելների վաղնջական մոր` բանավոր ավանդույթի այդ զարմանահրաշ զարթոնքը։ Հանդուգն մի հարվածով, որ ամենախիզախ փորձարարներն անգամ չէին համարձակվի երազել, կառավարությունները ջնջեցին նախընթաց հարյուրամյակները եւ ճակատային զինվորին ետ շպրտեցին դեպի հինավուրց ժամանակների տեղեկատվական միջոցներն ու մտավիճակը, երբ չկար ո՛չ թերթ, ո՛չ լրագիր, ո՛չ գիրք։

Շշուկները, որպես կանոն, կրակի գծում չէին ծնվում։ Դրա համար փոքրաթիվ խմբերն այնտեղ խիստ մեկուսացած էին իրարից։ Զինվորն իրավունք չուներ տեղից-տեղ գնալ առանց հրամանի, իսկ եթե գնում էր, ապա հաճախ միայն իր կյանքը վտանգելու գնով։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում էին պատահական ճամփորդներ՝ կապավորներ, իրենց գծերը նորոգող հեռախոսավարներ, հրետազորային դիտորդներ։ Այս կարեւոր անձինք քիչ էին ընկերանում հասարակ զորականների հետ։ Բայց կային պարբերական շփումներ, որոնք շատ ավելի արժեքավոր էին։ Դրանք պարտադրողը սննդի հոգսն էր։ Թաքստոցների ու պահակակետերի այդ փոքրիկ աշխարհի ագորան խոհանոցներն էին։ Այնտեղ օրական երկու-երեք անգամ սեկտորի տարբեր դիրքերից եկած մատակարարները հանդիպում ու շաղակրատում էին մեկը մյուսի կամ խոհարարների հետ: Վերջիններս շատ բան գիտեին, նրանք տեղակայվում էին զորամիավորումների խաչմերուկում եւ, բացի այդ, բանակային գնացքների ուղեկցորդների հետ օրական մի քանի բառ փոխանակելու բացառիկ մենաշնորհն ունեին, իսկ սրանք այն բախտավորներն էին, որ հաստատվում էին գլխավոր շտաբների հարեւանությամբ։ Այդպես, բացօթյա խարույկների կամ շարժական օջախների շուրջ վայրկենաբար ձեւավորվում էին վաղանցիկ կապեր իրարից չափազանց տարբեր միջավայրների ներկայացուցիչների միջեւ։ Այնուհետեւ օրապահները ճամփա էին ընկնում եւ, արահետներով ու խրամատներով, իրենց կերակրամանների հետ մինչեւ առաջավոր գիծ հասցնում այդ տեղեկությունները, որոնք, ճիշտ թե սխալ, ամեն դեպքում գրեթե միշտ աղավաղված էին եւ պատրաստ տեղվույն վրա կրկին վերամշակվելու։ Գլխավոր հատակագծի վրա, առաջավոր դիրքերը նշող միահյուսված գծիկերից փոքր-ինչ հետ, կարելի էր ստվերագծել երկայնաձիգ մի ժապավեն, դա կլիներ առասպելների ձեւավորման գոտին։

Պատմությանը շատ հասարակություններ են հայտնի, որտեղ տիրել են ընդհանուր առմամբ համանման պայմաններ. այն տարբերությամբ, որ արտակարգ մի ճգնաժամի անցողիկ հետեւանքը լինելու փոխարեն, դրանք կազմել են կյանքի բնականոն հենքը։ Այստեղ էլ բանավոր փոխանցումը եղել է գրեթե միակ արդյունավետ միջոցը։ Եվ խիստ տրոհված տարրերը այստեղ էլ կապվել են գրեթե բացառապես մասնագիտացած միջնորդներով, կամ՝ որոշակի հանգուցակետերում։ Շրջիկ առեւտրականները, ձեռնածուները, ուխտավորներն ու մուրացկանները այստեղ փոխարինել են մեր խրամատների փոքրաթիվ թափառախմբին։ Կանոնավոր հանդիպումները տեղի են ունեցել շուկաներում կամ կրոնական տոնակատարությունների ժամանակ։ Այդպես էր, օրինակ, Վաղ Միջնադարում։ Վանական ժամանակագրությունները, որոնք կազմվում էին հարցումների հիման վրա, իբրեւ տեղեկաբեր ունենալով ճամփորդներին, շատ նման են հուշատետրերի, որ մեր խոհանոցային կապրալներն էլ կարող էին պահել, եթե սեր ունենային։ Այս հասարակությունները միշտ պարարտ միջավայր են եղել կեղծ տեղեկությունների համար։ Մարդկանց հաճախակի հարաբերությունները հեշտացնում են տարբեր պատումների համեմատությունը։ Դրանք խթանում են քննադատության զգացումը։ Իսկ հեռավոր երկրներից դժվարին ճամփաներով դեպքից-դեպք լուր բերողին, ընդհակառակը, հավատում են անվերապահորեն։

Պետք չէ, սակայն, չափազանց հեռու տանել համեմատությունը։ Պատերազմը, շատ առումներով, հետադիմության ապշեցուցիչ փորձառություն եղավ։ Բայց հետադիմությունը երբեք լիակատար չի լինում, եւ մտավոր զարգացման բազմադարյան դրոշմը մի հարվածով չի ջնջվում. 1914–1918 թթ. զինվորականը շատ հեշտ էր հավատում ստահոդ լուրին։ Բայց դա, ըստ իս, երկար չէր տեւում։ Թեեւ նրա հետաքրքրությունը բեւեռված էր ամենից առաջ այն իրադարձություններին, որոնք նրա կարծիքով կարող էին ազդել իր անմիջական ճակատագրի վրա, ինչը եւ բնական է,– հերթափոխ, տեղափոխություն այլ սեկտոր, առաջիկա գրոհ,– այդուհանդերձ, այն զգալիորեն ավելի լայն էր, իսկ աշխարհընկալումը՝ նվազ սահմանափակ կամ թերի, քան Միջնադարի հասարակ ժողովրդինը։ Արդեն ասել ենք, որ պատմաբանը չի ուսումնասիրում ներկան անցյալի ճշգրիտ պատճենի հայտնաբերման ակնկալիքով։ Ներկայում նա պարզապես փնտրում է անցյալը ավելի լավ հասկանալու ու զգալու միջոցներ։ Սա հենց այն է, ինչի բավական ակնառու օրինակը, եթե չեմ սխալվում, մեզ տալիս են պատերազմի սուտ լուրերը» (Մարկ Բլոկ, Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը, ֆրանսերենից թարգմանությունը Շուշան Մակարյանի, ծանոթագրությունները Սմբատ Հովհաննիսյանի, Սարգիս Խաչենց - Փրինթինֆո - Անտարես, Երեւան, 2018, էջ 155–158)։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular